Կարիմ Բենզեման խոսել է «Ոսկե գնդակ»-ի մասին
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է «Ոսկե գնդակ»-ի մասին: «Ոսկե գնդակ»-ը իմ երազանքն էր դեռ շատ փոքր տարիքից:
Նա ինձ մոտիվացրեց: Ինձ արդեն բավարարում է այն փաստը, որ ես ընդգրկված էի 30 հավակնորդների ցուցակում: «Ոսկե գնդակ»-ը միշտ եղել է իմ նպատակը, այն միշտ եղել է իմ գլխում: Երբ Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց այն և մտավ «Բեռնաբեու», ես, իհարկե, ուրախացա նրա համար: Ես ուրախ էի խաղալ նրա հետ, բայց մտածեցի. «Օ,այո, ես նույնպես ուզում եմ վերցնել այս մրցանակը»:
Կարող եմ ասել, որ ես երբեք այնքան մոտ չեմ եղել հաղթանակին, որքան հիմա: Ամեն ինչ շնորհիվ իմ խաղամակարդակի և այն, ինչով զբաղվում էի վերջին 3-4 տարիներին »,-ասել է Բենզեման: