15 հոգու անուն են տալիս, բայց հինգ հոգի է վերադառնում. Գերիների և անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. ուղիղ
Կառավարության շենքի մոտ ոստիկանական պատ է կազմվել։ Բանն այն է, որ երեկ գերիների ծնողներից մի քանիսը «էրեբունի» օդանավակայանում հայտարարեցին, որ այսօր պատրաստվում են կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել, քանի որ ըստ իրենց՝ շարունակում են խաբված մնալ, 15 հոգու անուն են տալիս, որ պիտի վերադառնան, բայց հինգ հոգի է վերադառնում, ինչպես երեկ։