Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը
Մշակույթ

Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել (լուսանկարներ)

Թալիշ գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում, 44-օրյա պատերազմի արդյունքում մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղում և նրա շրջակայքում կատարված հողային և շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված նյութերը, մասնավորապես քարե գործիքները, քարարկղային թաղումները վկայում են, որ այդ հատվածում մարդն ապրել է հնագույն ժամանակներից:

5-րդ դարում Հոռեկա վանքի շրջակայքում եղած բնակավայրն անվանվել է Թարիջ, 13-րդ դարից գյուղը անվանակոչվել է Հոռեկա: 1822թ. Մելիք-Բեգլարյան Թալիշ բեկի անունից գյուղը վերանվանվել է Թալիշ: Այդ ժամանակահատվածում Մեսրոպ Թաղիադյանցը այդ գյուղն անվանել է Դիզա:

Հարմարավետ և ռազմավարական նշանակություն ունեցող դիրքը նպաստել է, որ բնակավայրը դառնա Գյուլիստանի մելիքության վարչական կենտրոնը: Թալիշի գյուղամիջի «Ամենափրկիչ» եկեղեցու կառուցումը ավարտվել է 1894 թվականին: Ըստ Մակար Բարխուդարյանցի, կառուցվել է հասարակության ծախսերով:

Հուշարձանն աչքի է ընկնում բացառիկ մեծ չափերով, ընդարձակ սրահով եռանավ բազիլիկա: Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ դարչնագույն քարերով: Ներքուստ ամբողջովին սրբատաշ է, թաղակապ, ծածկը թիթեղաշեն: Հյուսիսային պատի արևմտյան մասում ներկառուցված է մկրտության ավազանը: Հուշարձանի չափերն են՝ 21.75 մետր երկարություն և 13.1 մետր լայնություն:

Ըստ Բարխուդարյանցի եկեղեցին ունեցել է երկու մուտք, որոնք բացվում էին հյուսիսային և հարավային կողմերից։ Ավելի ուշ հարավային դուռը փակվել է։ Եկեղեցին ունի 9 լուսամուտներ, արևելքից՝ 3, արևմտյան կողմից՝ 1, հյուսիսից՝ 2, հարավից 3: Եկեղեցու պատերը և տանիքը քանդվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների ռmբակոծությունից, որը վերականգնվել է 1998 թվականին: «Թալիշի 19-րդ դարում կառուցված «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները, որոնք տարրական գիտելիքներ իսկ չունեն պատմական իրադարձություններից, բայց սրանով չի սահմանափակվում Ալիև կրտսերի մտքի ճամարտակումը, նա Թալիշի մշակույթի տունը, որի կառուցումը սկսվել է 1957 թվականին և ավարտվել 1959 թվականին վերջերս կատարած այցելության ժամանակ, ինչ-ինչ նպատակներով ներկայացրել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևէ ռուսական եկեղեցի չի եղել:

Այն եղել է 280 տեղանոց ակումբ, որտեղ ամեն օր ցուցադրվել են ֆիլմեր, հաճախ էլ կազմակերպվել են համերգներ և թատերական միջոցառումներ: Ակումբը եղել է սարքին վիճակում և քարուքանդ է արվել գյուղը բռնազավթելուց հետո: Միգուցե Ալիևը քաջություն ունենար ցուցադրել, թե ինչպես են հիմնահատակ քանդել Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակին կառուցված հուշարձանը։

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ֆեյսբուքյան էջից