Ահաբեկչություն Դամասկոսում. կա 14 զոհ
Նախնական տվյալներով ՝ Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 14 մարդ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Չորեքշաբթի առավոտյան Ռաիսի կամրջի տարածքում ՝ հայտնի Damarose հյուրանոցի մոտ, ահաբեկիչները գործի են դրել երկու պայթուցիկ սարք, ինչի արդյունքում պայթել է սիրիական բանակի անցնող ավտոբուսը:
Դամասկոսի կենտրոնում ավտոբուսի պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 14 սիրիացի զինվորական: