Ճապոնիայում ժայթքել է աշխարհի ամենամեծ հրաբուխներից մեկը
Ճապոնիայի Կյուսու կղզում ժայթքել է Ասո հրաբուխը: Այս մասին հայտնում է Reuters- ը:
Զոհերի մասին տվյալներ չկան, սակայն Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը հինգ հնարավորից երրորդի է հասցրել վտանգի մակարդակը և տեղացիներին զգուշացրել, որ տարբեր ժայռերի բեկորներ կարող են նետվել մինչև 2 կիլոմետր հեռավորության վրա, ինչը վտանգ է ներկայացնում տեղի բնակիչների համար:
Նշենք, որ Ասոն աշխարհի ամենամեծ հրաբուխներից մեկն է: Վերջին անգամ այն ժայթքել է 2019 թվականին: