Երևանում վրաերթի ենթարկված 11-ամյա տղայի վիճակը գնահատվում է բավարար. Գևորգ Դերձյան (լուսանկարներ)
Երևանում վրաերթի ենթարկված 11-ամյա տղայի վիճակը գնահատվում է բավարար։ Այդ մասին Newspress.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային։
«Երեխայի մոտ ոչ մի ծանր վնասվածք չկա։ Վիճակը բավարար է»,-ասաց Գևորգ Դերձյանը` հավելելով, որ 1-2 օրից երեխան դուրս կգրվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում՝ ժողովրդին հայտնի լողավազանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա Գ. Ա-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է բժիշկների հետ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։