ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Առուշ Առուշանյանի հոր վերաբերյալ քրեական գործը. «Փաստինֆո»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Գորիս համայնքում ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։
Նշենք, որ քրեական գործն առնչվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին, որը հարուցվել էր ընտրություններից առաջ։
Հիշեցնենք` Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Առուշանյանի հոր դեմ, թե, իբր, հայրը` Գագիկ Առուշանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Այդ հիմնավորմամբ դատարանը թույլտվություն էր տվել` ընտրության օրը շտաբում խուզարկություն անցկացնելու համար։