Առուշի կերպարը կարող է լինել մեր ժամանակների Գարեգին Նժդեհ․ Նաիրի Հոխիկյան
Հայաստանի մեկ քաղաքում ռեժիմի դեմ տարած հաղթանակը ոգևորել է ամբողջ երկրի բազմահազար մարդկանց ու սփյուռքահայերին։ Հայրենիքի աղետով տառապող մեր հայրենակիցները հույս են կապում թուրքամետ իշխանության դեմ արդյունավետ պայքարող գործչի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
«Առուշ Առուշանյանը, կարծում եմ, բանտից շուտ դուրս չի գա։ Փաշինյանական ռեժիմը կփորձի դատարաններին պարտադրել, որ Գորիսի նորընտիր քաղաքապետը շատ երկար մնա կալանքի տակ, և դա նոր ազդակ է ընդդիմության համար' ավելի սկզբունքային պայքար տանել գաղափարի համար։
Գաղափարը պետք է հստակեցնել ու գնալ մինչև վերջ, իսկ Առուշի կերպարը կարող է լինել մեր ժամանակների Գարեգին Նժդեհ, ով իր շուրջը հավաքեց սյունեցիներին, պահեց Սյունիքը և փրկեց հայկական պետականության ողնաշարը։
Ժամանակն է, որ նոր դեմքերով քաղաքական դաշտը կերպարանք ստանա, ազգային կերպարանք»։