Ո՞վ է թիվ մեղավորն ու պատասխանատուն, որ Արցախի պատմամշակութային արժեքները նվիրվեց թշնամուն. պատգամավորի հարցը` նախարարին (տեսանյութ)
Իմ կարծիքով բոլորս ենք մեղավոր: Այս մասին այսօր հայտարարեց Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց էր հնչեցրել, թե ի վերջո ովքե՞ր են մեղավոր, որ ընդհանուր խուճապի ու իրարանցման ժամանակ մոռացել են պատմամշակութային արժեքների մասին:
«Դուք ասացիք, որ պետք չէ մեղավորներ փնտրել, բայց խնդրում եմ հստակ ասել՝ ով է թերացել, որ այսօր օկուպացված է 2000 հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար: Թե չէ վերջին ժամանակներում մշակույթ է ձևավորվել ասել, որ թիվ մեկ մեղավոր չկա»,-ասաց Մանուկյանը: