Պաշտպանության նախարարը հատը 700 հազար դոլարով վաճառել և գրպանել է ՀՀ-ին անվճար նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. ահազանգ (լուսանկարներ)
Երկու տարվա ընթացքում ես ուղարկել եմ ավելի քան 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ ինչպես Հայաստանի առողջապահության, այնպես էլ պաշտպանության նախարարությունների համար: Այս մասին հայտնում է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը:
«Հիմա լսում եմ, որ Պաշտպանության նախարարը վաճառել ու գրպանել է մի քանի միլիոն այս արժեքավոր սարքավորումներից, որը Հայաստանին տրվել է ԱՆՎՃԱՐ: Այդ սարքերը նախատեսված էին այրվածք ստացած զինվորների համար:
Այն վաճառվել է երկրից դուրս... դրանք վաճառվել են ոչ Հայաստանում, հատը 700 հազար դոլարով և գումարը գրպանել:
Հայաստանում ոչ ոք չի վաճառվել մեկ հատը 700 հազար դոլարով, բայց գումարը գրպանվել է:
Ամոթալի և անիրատեսական է, թե ինչպես կարող էր ինչ -որ մեկը այդպես դավաճանել իր երկրին ու ժողովրդին»: