Ես Մարիամին ու Շուշանին մի ֆունդամենտալ արժեք եմ փոխանցել, այն, որ արժանապատվությունը և բարոյականությունը վեր են ամեն ինչից. Աննա Հակոբյան (լուսանկարներ)
Վրչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեսբուքյան իր էջում հրապարակել է փոքր դստեր Արփիի լուսանկարները և գրել.
«Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Ես Մարիամին ու Շուշանին մի ֆունդամենտալ արժեք եմ փոխանցել, այն, որ սեփական արժանապատվությունը, բարոյականությունը և, ի հեճուկս կյանքում հանդիպող բոլոր ճղճիմ երևույթների, միշտ բարձունքում մնալը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ մեր իսկ ցանկություններից ու էմոցիաներից։
Հույս ունեմ՝ կհասցնեմ Արփիի հետ էլ այս մասին խոսել»: