ԱՄՆ-ում 15,5 միլիոն դոլարով վաճառվել է Ալ Կապոնեի առանձնատունը
ԱՄՆ -ի Մայամի նահանգում գտնվող Ալ Կապոնեի առանձնատունը վաճառվել է 15,5 մլն դոլարով: Տունը ձեռք է բերել 93 Palm Residence ՍՊԸ -ն:
Ալ Կապոնեն 40 հազար դոլար է վճարել առանձնատան համար 1928 թվականին:
Նախկին սեփականատերերը ՝ կառուցապատող Թոդ Մայքլ Գլեյզերը և նրա բիզնես գործընկեր Նելսոն Գոնսալեսը, առանձնատունը ստացել են 10,7 միլիոն դոլարով: Նրանք ցանկանում էին քանդել տունը և կառուցել ժամանակակից շենք, սակայն չկարողացան իրականացնել ծրագիրը:
Գլեյզերը բնակավայրը վաճառելու առաջարկը անվանել է անսպասելի և շատ եկամտաբեր: