Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Քաղաքականություն

Պատերազմը հետևանք էր նաև այն բանի, որ Երևանն Արցախի հարցով սպասումներ էր առաջացրել Բաքվի մոտ ու տվել խոստումներ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը՝ 44–օրյա պատերազմի պատճառների, պարտության ու ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին։

Հարգելի՛ հայրենակիցներ

Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք այլ Հայաստանում։ Սա այն նոր Հայաստանը չէ, որը մեզ խոստացվում էր 2018-ին։

Սա ոչ հին, ոչ էլ նոր, այլ դեպի կործանման գնացող Հայաստանն է, որն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Եվ նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ։

Սա պատերազմում պարտված Հայաստանն է։ Սա հպարտ որակված քաղաքացիներին դեպի պարտություն, դեպի մահ, դեպի գերություն, դեպի անապագա երկիր տանող իշխանության ձեռքում հայտնված Հայաստանն է։

Այս պատերազմն ու պարտությունը մեր գլխին բերեց ոչ թե «Ապագայի», այլ «Պարտության» կուսակցությունն՝ իր առաջնորդով:

Անխուսափելի՞ էր արդյոք պատերազմը։ Իհա՛րկե, ո՛չ։

Պատերազմն սկսվեց և պարտությունը կանխորոշվեց հետևյալ հիմնական պատճառներով։

Առաջին

Փաշինյանը 2018–ի մայիսի 9–ին հայտարարեց, որ չի բանակցելու Արցախի անունից, քանզի չունի մանդատ, ու թող պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցությունների։ Դա չընդունվեց միջնորդների ու Ադրբեջանի կողմից։ Հայաստանն այդպիսով մնաց մենակ։

Փաշինյանը, հայտարարելով, որ բանակցում է իր սեփական զրոյական կետից և մերժելով նախորդ պայմանավորվածությունները՝ փաստացի ազատեց Բաքվի ձեռքերը պատերազմ սկսելու համար։

Ավելին՝ իր տարօրինակ պահվածքով Հայաստանի ղեկավարը հեղինակազրկեց միջնորդներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ փաստացի հնարավորություն տալով Թուրքիային ու Ադրբեջանին հայտարարել, թե, իբր, հայկական կողմի պատճառով է, որ բանակցային գործընթացը վերջին 25 տարիների ընթացքում տեղից չի շարժվել:

Երկրորդ․

2018–ի իշխանափոխությունից հետո հետևողականորեն փչացվեցին հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Դա դրսևորվեց ՀԱՊԿ–ի դեմ արշավով, անձամբ Պուտինի ու Լավրովի դեմ քայլերով, ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, որոնք նաև հակառուսական վեկտոր էին պարունակում, Հայաստանի ղեկավարի հայտարարություններով, Երևանի վարած կադրային քաղաքականությամբ, Բոլթոնի պլանին «այո՛» ասելով։

Հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը շատ երկար էին սպասել Անկարայում։ 2018-ի իշխանափոխությունը հնարավորություն տվեց Թուրքիային մտնել խաղի մեջ, իսկ Ադրբեջանին՝ ստեղծել հակահայկական ռազմական կոալիցիա։

Երրորդ

«Վերելակային» դիվանագիտությամբ ոչնչացվեցին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված ինստիտուցիոնալ ու միջազգային ուժերով երաշխավորված համաձայնությունները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի մոնիտորինգին։

Ալիևը Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածության եկավ ու չկրակեց։ Այդ հարաբերական անդորրի կարճատև շրջանն Ադրբեջանի ղեկավարն օգտագործեց շփման գծի ողջ երկայնքով ինժիներական աշխատանքներ իրականացնելու և պատերազմին պատրաստվելու համար, իսկ Փաշինյանը՝ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն, պառակտեց մեր ժողովրդին, ներքին պատերազմ սկսեց Հայաստանում իր քաղաքական հակառակորդների դեմ։

Կատարվեց թուրքերի վաղեմի երազանքն, ըստ որի՝ Հայաստանին ու Արցախին կարելի է հաղթել միմիայն հայերին իրար դեմ հանելու և հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու միջոցով։

Չորրորդ․

2020–ի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան ռազմական միջադեպն այնպես քարոզվեց ու հանուն մեկ մարդու փիառի այնպես ներկայացվեց, որ Ադրբեջանի համար առաջացավ կազուս–բելի՝ անխուսափելի պատերազմ սկսելու առիթ։

Տավուշյանն անտեղի ու արհեստականորեն համեմատվում էր ապրիլյան քառօրյայի հետ ու նշվում, որ ի տարբերություն 2016–ի՝ 2020–ին հայկական բանակը ջախջախեց ադրբեջանցիներին, քանի որ ռազմագործողություններն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարել։ Այս ամենը Բաքվում քաղաքական ճգնաժամ առաջացրեց։ Ճգնաժամ, որը հաղթահարելու համար Ալիևը ստացավ «լեգիտիմ» իրավունք՝ Թուրքիային օգնության կանչելու համար: Նախկինում նման բան հնարավոր չէր։

Եթե նախկինում Ալիևի ցանկությունը Թուրքիային օգնության կանչելու հարցում մերժում էր ստանում Մոսկվայի կողմից, ապա 2020-ին Ալիևի փաստարկներին Մոսկվան չէր կարող հակազդել, քանզի «թավշյա» Հայաստանը Մոսկվային էլ էր ծաղրում և հակադրվում:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը համոզմունք էր հայտնում, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Տեսնես որտեղի՞ց այդ համոզմունքը։

Հինգերորդ

Պատերազմը հետևանք էր նաև այն բանի, որ Երևանն Արցախի հարցով սպասումներ էր առաջացրել Բաքվի մոտ ու տվել խոստումներ։ Ալիևից ժամանակ էր խնդրվել՝ ներքաղաքական դաշտում ամրապնդվելու և դրանից հետո միայն զիջումներ կատարելու համար։ Այդ մասին պատերազմի նախաշեմին հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը։ Երևանից դա չհերքեցին։ Խոստացան պատասխանել, բայց այդ ենթադրյալ պատասխանը պարունակող և Ադրբեջանի ներքին կյանքն, իբր, ցնցող վարչապետի հարցազրույցն այդպես էլ Հ1–ով եթեր չգնաց։ Այս պատերազմն, ըստ այդմ, դարձավ նաև երկու մարդու անձնական հարաբերություններում և իշխանական աթոռի պահպանման հարցով առաջացած սուր կոնֆլիկտի հետևանք։

Հարգելի՛ հայրենակիցներ

Ահա սրանք են այն հիմնական պատճառները, որոնք բերեցին պատերազմ ու պարտություն։

Պարտության էջը փակելու, արժանապատիվ խաղաղություն ունենալու և զարգացման էջ բացելու համար պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր իշխանություն։ Պատերազմ ու պարտություն բերածները երբեք չեն կարող խաղաղություն հաստատել: Սա քաղաքագիտական կանոն է, ինչը կարող է չհասկանալ մեր ժողովրդի մի փոքր հատվածը, սակայն եթե մեր ժողովրդի մեծ մասը սա չհասկանա, ապա Արցախի պետականության կորստին կհաջորդի Հայաստանի պետականության կորուստը, ինչը չի կարելի թույլ տալ։

Մեզ նոր որակի երկիր է պետք, որը կկառուցենք միասի՛ն:

Տեսանյութը՝ քիչ անց