Դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում. Արմեն Գևորգյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն ԱԺ կողմից, որպես պատվիրակության անդամ, գործուղված է Ստրասբուրգ, ինչի հիման վրա էլ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իրեն մեկնելու թույտվություն տալու համար։
Դատարանի կողմից մերժում է ստացել՝ պատճառաբանությամբ, որ նրա ներկայությունը դատարանում պարտադիր է։
Հաշվի առնելով պատվիրակության կազմում գտնվելու կարևորությունը՝ Արմեն Գևորգյանը երկրորդ դիմում է գրել, որը դարձյալ մերժվել է։
Նա նկատում է, որ ԱՆնա Դանիբեկյանի այդ կամայական որոշման արդյունքում այսօր ընդդիմությունը ներկայացված չէ պատվիրկաության կազմում, մինչդեռ Արմեն Գևորգյանն այդ վեհաժողովում բարձրացնելու էր հայ գերիների հարցը։
«Աննա Դանիբեկյանը չի հետաձգել նիստը, քանի որ ինքը պետք է գնար վերապատրաստումների և դատական նիստը փաստորեն հարամարեցրել է իր գործողությունների հետ»,-ասաց Արմեն Գևորգյանը՝ հավելելով, որ դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում։
Մանրամսները՝ տեսանյութում