Շվեդիայի բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ
Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 20-25 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի շենքում: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Պայթյունի պատճառների մասին չի հաղորդվում: