Աֆղանստանի հետ սահմանին ուզբեկ զինվոր է զոհվել
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է սեպտեմբերի 26 -ին Աֆղանստանի հետ սահմանին ուզբեկ զինվորի մահվան մասին: Այս մասին հայտնում է AKIpress լրատվական գործակալությունը:
«Երեկ փորձ է արվել սահմանն անօրինական հատել: Թմրավաճառը փորձել է հատել սահմանը։Մեր զինվորներից մեկը հերոսաբար զոհվել է ծառայության ընթացքում », - ասել է Միրզիյոևը Նամանգան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ մահացած զինծառայողը ծնվել է այս քաղաքում:
Միրզիյոևն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ուզբեկական բանակը «զենքով կպաշտպանի մեր սահմանը», ինչպես նաև մատնանշել է սահմանների պաշտպանության հարցում Տաշքենդի դիրքորոշման հաստատունությունը: