Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 852 մարդ
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 852-ով ՝ նախորդ օրվա 779-ի դիմաց: Ըստ վարակի դեմ պայքարի դաշնային շտաբի, սա վարակից օրական մահացածների ցուցանիշով ռեկորդ է։
Օրական առավելագույն մահերի նախորդ ցուցանիշը 828 էր, որ գրանցվել էր սեպտեմբերի 24 -ին։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 205 հազար հիվանդ:
Ռուսաստանում «COVID-19»-ով վարակի հաստատված դեպքերի թիվ 7,4 միլիոն է։
Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է 17,368 -ով։