Իլոն Մասկը «Forbes»-ի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը
Գործարար Իլոն Մասկը, ով բաժնետոմսերի սեփականատեր է «SpaceX»-ում և «Tesla- ում, զբաղեցրել է ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով «Amazon»-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսից։
Մասկի կարողությունը առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, ըստ Forbes-ի։
Երկուշաբթի արժեթղթերի առևտրի ավարտին Մասկի կարողությունը գնահատվել է 203,4 մլրդ դոլար, իսկ օրվա ընթացքում այն աճել է 3,8 մլրդ դոլարով:
Միեւնույն ժամանակ, Մասկը դարձավ աշխարհում երրորդ մարդը, որի կարողությունը գերազանցեց 200 միլիարդ դոլարը: Առաջինը 2020 թվականի օգոստոսին Բեզոսն էր, իսկ երկրորդը՝ «Louis Vuitton Moët Hennessy» խմբի նախագահ Բեռնար Առնոն: Նրա կարողությունը հունիսին գերազանցեց 200 միլիարդ դոլարի նշագիծը: