Ճապոնիան կչեղարկի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները
Փորձագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան պաշտոնապես հայտարարել է մինչև սեպտեմբերի 30 -ը վերացնել կորոնավիրուսային արտակարգ ռեժիմով պայմանավորված բոլոր սահմանափակումները։ Այս մասին տեղկանում ենք Ria.ru կայքից։
Ներկայումս արտակարգ ռեժիմը գործում է 47 նահանգներից 19 -ում։
Եվս 8 նահանգում գործում է կորոնավիրուսի դեմ պայքարի ուժեղացված միջոցառումների ռեժիմ, ինչը ենթադրում է ավելի մեղմ սահմանափակումներ: