Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Վազող տողեր

Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործով հարցաքննվել է շուրջ 150 անձ, այդ թվում՝ Արցախի նախագահը և ՊԲ հրամանատարներ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվող քննությունների արդյունքների վերաբերյալ միջանկյալ տեղեկատվության տրամադրումը թույլատրելիության սահմաններում՝ կարևորելով իրազեկվածության հանրային շահը:

Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ, 307.4-րդ, 308-րդ, 327-րդ, 356-րդ, 358-րդ, 359-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 364-րդ, 365-րդ, 372-րդ, 373-րդ, 375-րդ, 376-րդ, 299-րդ և 302-րդ, 311-րդ, 312-րդ և 313-րդ, 177-րդ, 178-րդ հոդվածների տարբեր մասերի և կետերի համակցությունների հատկանիշներով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվում է ավելի քան 2000 քրեական գործ: Քննության արդյունավետությունն ու միասնականությունն ապահովելու նպատակով դրանք միավորվել են մի քանի վարույթների շրջանակում, որոնցով քննություններն իրականացվում են ձևավորված քննչական խմբերի կողմից:

Այդ քրեական գործերով քննության առարկա են՝

• զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված զինծառայողների՝ զորամասից կամ ծառայության վայրից փախուստը, հեռացումը, այլ, առավել ապահով վայրեր տեղափոխումը կազմակերպելու դեպքերը՝ այդ թվում նաև կաշառքի միջոցով,

• պատերազմի ողջ ընթացքում մարտական գործողությունների համար նախատեսված զենք զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերն Արցախի Հանարապետությունում ապօրինի ձեռք բերելու, ՀՀ ապօրինի փոխադրելու, հափշտակելու կամ շորթելու դեպքերը, ռազմական դրության ժամանակ զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը դրանց պահպանության կանոնների խախտմամբ կորցնելու կամ փչացնելու դեպքերը,

• պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով,

• Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները: Քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով,

• ռազմական գործողությունների ընթացքում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից՝ ծանր կորուստների հանգեցրած՝ առերևույթ իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, անգործության տարբեր դրվագներ, առանձին զորամիավորումների տեղաշարժերի և գործողությունների, դրանց շրջանակներում հրամանատարների կողմից տրված հրամանների, վարքագծի դրսևորումների իրավաչափության հանգամանքները, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր թերացումները, սխալները,

• անհետ կորած, գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ գումարներ, այդ թվում՝ խոշոր չափերի, հափշտակելու, ինչպես նաև պետական դավաճանություն կատարելու առանձին դեպքեր,

• պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ զինված ուժերի մարտունակության վրա բացասական հետևանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները,

• պատերազմի և պաշտպանության կարիքների համար պատերազմից առաջ և դրա ընթացքում կատարված սպառազինության, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերումների նպատակայնության, արդյունավետության, ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին համապատասխանության, իրավաչափության, դրանց իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր առերևույթ չարաշահումների հանգամանքները:
Նշված քրեական գործերի քննություններն իրականացվում են աննախադեպ ծավալով: Դրանց լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, ինչպես նաև իրենց ընդհանրության մեջ պատերազմի ողբերգական հետևանքների հանգեցման հարցում դրանց ունեցած ազդեցության իրավական գնահատման նպատակով շարունակում են իրականացվել հսկայածավալ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բազմաթիվ դրվագներով նշանակված են տարաբնույթ փորձաքննություններ, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների, դատախազական խմբերի կողմից վարույթն իրականացնող, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարող մարմիններին տրվել են տասնյակ ցուցումներ և հանձնարարություններ:

Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով հարցաքննվել է շուրջ 150 անձ (այդ թվում՝ ԱՀ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք: Կատարվել են շուրջ երկու տասնյակ առգրավումներ, զննություններ, որոնց արդյունքում ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ իրականցվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող վերոնշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել ավելի քան 800 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ թվում նաև՝ ՀՀ ԶՈՒ բաձրաստիճան սպաներ։

Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ: Որոնցից՝

• 25-ը՝ 28 անձի վերաբերյալ, զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, նյութեր ապօրինի ձեռք բերելու, շրջանառելու, իրացնելու համար,
• 8-ը՝ 8 անձի վերաբերյալ, Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների, անհետ կորած անձանց հարազատներից վստահությունը չարաշահելով հափշտակություններ կատարելու կամ դրա փորձի համար,
• 7-ը՝ 8 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար,
• 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու նախապատրաստության, փաստաթղթերի կեղծումը կազմակերպելու և փաստաթղթերի կեղծման համար,
• 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ, ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար,
2-ը՝ 2 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ դասալքության համար,
• 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար,
• 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար,
• 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար,

Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Քրեական գործերի մեծ մասով նախաքննությունը շարունակվում է: