Ոչ ոք իրավունք չունի բռնի կերպով ինձ պատվաստել․ բողոքի ակցիա (տեսանյութ)
Այսօր ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց։ Նրանք մտահոգությունը հոկտեմբերի 1-ից սպասվող նոր փոփոխություններն են, ըստ որի պետք է կամ պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ հանձնել։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նկատեց, որ նույնիսկ երեխայի պատվաստման դեպքում մայրը կարող է գրավոր հրաժարվել պատվաստումից՝ իր վրա վերցնելով երեխայի հիվանդության պատասխանատվությունը։
Նա առաջարկում է նախարարությանը հնարավորություն տալ քաղաքացիներին պոլիկլինիկաներում գրավոր հրաժարվել պատվաստումից և հիվանդանալու դեպքում կրել պատասխանատվություն։
«Բռնի կերպով ոչ մեկին չի թույլատրվում պատվաստել, բռնի կերպով ոչ մեկ իրավունք չունի ինձ պատվաստել»,-ասաց կինը, ով վստահեցնում է՝ ամուսինը նույնիսկ փոքր տարիքում պատվաստումներ չի ստացել և իր ողջ կյանքի ընթացքում չի հիվանդացել այդ հիվանդություններով։
Ինչ վերաբերվում է կորոնավիրուսին, ապա նա նկատում է, որ ամբողջ ընտանիքով արդեն վարակվել են և կարիք չի տեսնում պատվաստման։
Մանրամասները՝ տեսանյութում: