Այդ ինչպես եղավ, որ ՊՇՌ թեստը 20-25 հազար դրամից հրաշքով իջավ 6-7 հազար դրամի. ուրեմն գերշահույթ է եղել. բողոքի ակցիա (տեսանյութ)
Այդ ինչպես եղավ, որ կորոնավիրուսի ՊՇՌ թեստը 20-25 հազար դրամից հրաշքով իջավ 6-7 հազար դրամի: Ուրեմն այստեղ հարկատուների հաշվին գերշահույթ է եղել: Այս և կորոնավիրուսի հետ կապված էլի մի քանի հարցերի պատասխաններն ստանալու ակնկալիքով ՀՀ Առողջապահության նախարարության մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքցիներ:
Իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանը նկատեց, որ այս հարցերն առաջադրվել են նախարարությանը, սակայն այնտեղ չեն ցանկացել ընդունել իրենց ու պատասխանել հարցերին:
«Հնարավոր է՝ այնտեղ այնպիսի պատասխան ստանայինք, որ հիմնավոր լիներ, և ոչ մի հարց չմնար մեզ մոտ, սակայն մեզ նքւյնիակ չեն ընդունում, իսկ դա նշանակում է, որ մենք ճիշտ ենք, որ բոլոր նրանք, ովքեր թեստավորման համար վճարել են 7000-ից ավելի գումար, ապահովել են որևէ մի կոռուպցիոներ պաշտոնյայի գերշահույթը: Հիմա նախարարությունում չեն ցանկանում պարզել, թե ով է այդ պաշտոնյան»,-ասաց Էմիլ Մակարյանը:
Նա նաև նկատեց, որ իրենք դեմ չեն պատվաստմանը, իրենք դեմ են պատվաստման պարտադրանքին:
Հարկ է նկատել նաև, որ թեև ցույցը խաղաղ էր, սակայն ոստիկանները բերման են ենթարկել 4 քաղաքացու, այդ թվում նաև Բժիշկ Հովհաննես Գևորգյանին:
Մանրամասները՝ տեսանյութում