Տիմո Վերները նախքան «Չելսի» տեղափոխությունը ցանկացել է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»
Լոնդոնի «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները, ով նախորդ տարի տեղափոխվեց Լոնդոն, նախքան կապույտներին միանալը ցանկացել է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ Վերներն իր գործակալին խնդրել է հետաքրքրվել մանչեսթերյան ակումբ տեղափոխվելու պայմանների մասին։
Սակայն գործարքն այդպես էլ չի կայացել և Վերները տեղափոխվել է Լոնդոնի ակումբ։