«Արսենալը» ցանկանում է գնել Ֆելիպե Կոուտինյոին
Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է ձմռանը թիմ հրավիրել Ֆելիպե Կոուտինյոին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ կատալոնական «Բարսելոնան» ձմռանը տրանսֆերի կհանի բրազիլացուն, որպեսզի թիմում կարողանա կատարել ֆինանսական խնայողություններ։ Կոուտինյոի համար պայքարում առաջատարը լոնդոնյան ակումբն է։
Նշվում է, որ բրազիլացու համար կպայքարի նաև «Տոտենհեմը»։