Նգոլո Կանտեն կարող է հեռանալ «Չելսի»-ից
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Կանտեն չի ցանկանում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
Ակումբն իր հերթին ցանկանում է հաջորդ ամռանը վաճառել Կանտեին, որպեսզի հաջորդ տարի անվճար բաց չթողնի նրան։ Հիշեցնենք, որ Նգոլո Կանտեի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։