Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ Կիլիան Մբապպեն «Ռեալ» կտեղափոխվի հաջորդ տարի
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Մադրիդ կտեղափոխվի հաջորդ տարի։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Պերեսին Մբապպեի տեղափոխութան հետ կապված հարցն ուղղել են արքայական ակումբի երկրպագուները։
Ընդգծենք, որ Մբապպեի տեղափոխության շուրջ այս ամառ Մադրիդյան թիմի և փարիզցիների միջև բանակցություններն այդպես էլ հաջողություն չունեցան։