Զլատան Իբրահիմովիչը պատմել է «Միլան» վերադառնալուց հետո իր առաջին տպավորությունների մասին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է ակումբ վերադառնալուց հետո առաջին օրերի իր հիշողություններով: «Երբ վերադարձա Միլան, մտա հանդերձարան և հարցրեցի. «Ո՞վ է խաղացել Չեմպիոնների լիգայում առնվազն մեկ անգամ»:
Միայն երկուսն են ձեռք բարձրացրել: Ես մտածեցի, որ դա կատակ է: Անցած մրցաշրջանում նպատակները Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն ու Իտալիայի առաջնությունու հաղթելն էր: Երկրորդ առաջադրանքը ես չկատարեցի, բայց մենք մոտ էինք, մրցաշրջանն ավարտեցինք երկրորդ տեղում: Մենք միասին հիանալի աշխատանք ենք կատարել: Թիմակիցները, նույնիսկ երիտասարդներն ու անփորձները, հասկացել են, թե ինչ էր պետք անցած այնտեղ հասնելու համար:
Նրանք հասկացան, որ մեզ հաղթելու համար ինչ -որ բան բավարար չէ: Մենք բոլորս աշխատում ենք այս ուղղությամբ», - ասել է շվեդը: