226.2 հոդվածը դարձել է մահակ իշխանությունների ձեռքին. Սերգեյ Հարությունյան (video)
Իրավական որոշակիության տեսանկյունից կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեկ կարևոր հանգայմանքի վրա, որը վիրավորանքից զատ նույնպես դարձել է մահակ այժմ իշխանությունների ձեռքին: Այս մասին խորհրդարանում իրավաբանների հետ քննարկման ժամանակ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Փաստաբանի խոսքով՝ խոսքը վերաբերում է 226.2 հոդվածին՝ բռնության արդարացում, բռնության կոչեր. «Ցավոք սրտի, Գլխավոր դատախազությունն այդտեղ երկակի ստանդարտներ է իրականացնում: Ես ինքս որպես փաստաբան մի շարք գործերով զբաղվում եմ, պաշտպանում եմ անձանց, որոնք հանիրավի մեղադրվել են այդ հոդվածով»:
yerevan.today