Պաոլո Դիբալան նոր պայմանագրով «Յուվենտուսում» տարեկան կվաստակի 10 միլիոն եվրո աշխատավարձ
Հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը երկարաձգելուն: Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, ակումբի հետ կնքված նոր պայմանագրով արգենտինացին կվաստակի տարեկան 10 մլն եվրո, ներառյալ բոնուսները:
Յուվենտուսում ավելի շատ Դիբալայից կվաստակի միայն պաշտպան Մաթիաս դե Լիխտը, ով Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո դարձավ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը ՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով: «Սամպդորիայի» դեմ խաղից առաջ գործակալ Խորխե Անտունը կհանդիպի «Յուվենտուսի» ղեկավարության հետ `մանրամասները համաձայնեցնելու համար:
Դիբալան, ով «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից, ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի չորս խաղում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: