Աֆրիկայում գրանցվել է 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Աֆրիկայի ափերից հարավ։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը ։
Երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի հաղորդվում: