Ուժգին պայթյուն՝ Աֆղանստանում․ կան զոհեր և վիրավորներ
Երկու մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհար նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռումբ է պայթել թալիբներին պատկանող մեքենայի մեջ: Տուժածները, այդ թվում՝ շարժման զինյալները, տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 18 -ին մեկ այլ պայթյուն է որոտացել Նանգարհար նահանգում։ Երեք մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել: Հաջորդ օրը, նույն քաղաքում, ավտոկայանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել թալիբների կողմնակիցներից մեկը:
Ինչպես հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: