Ոստիկանն աբսուրդային ու անօրինական պահանջ է ներկայացրել և, այն չկատարելու համար, բերման է ենթարկել քաղաքացուն. իրավապաշտպան (Տեսանյութ)
Ամենաաբսուրդային իրավիճակում ոստիկանը անօրինական պահանջ է ներկայացնում, իսկ երբ քաղաքացին զարմանում է այդ պահանջի անհեթեթության համար ու այն չի կատարում` նրան բերման են ենթարկում։ Այս մասին ԱԺ֊ում տեղի ունեցող քննարկման ժամանակ։ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը
Ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմելու գործիքակազմից հնարավորինս հետևողականորեն փորձում են օգտվել։ Այս ընթացքում ՍԴ-ին 6 դիմում է ներկայացվել, խորհդարանում անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց Վարդևանյանը։
ԱԺ֊ում տեղի ունեցող քննարկման ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց, որ Խայտառակ ապօրինություններ են իրականացվում նաև այն անձանց նկատմամբ, որոնք քաղաքական հայացքներ չունեն:
Նա բերեց օրինակներ, երբ մարդուն կալանավորել են չկատարած հանցագործության համար։ Ավելին` կա տեսագրություն, որտեղ հստակ երևում է այդ հանցագործությունը կատարեղը, սակայն այդ ամենը դատարանը հաշվի չի առել։