Բայդենը հանդես է եկել ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում և միջուկային մատակարարների խմբում Հնդկաստանի ընդգրկման օգտին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ խոսել է Հնդկաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և միջուկային մատակարարների խմբի մշտական անդամների կազմում ընդգրկելու օգտին: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Բայդենը նաև վերահաստատել է ԱՄՆ -ի աջակցությունը Հնդկաստանի մշտական անդամակցությանը ՄԱԿ-ի բարեփոխված Անվտանգության խորհրդին։
ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը կազմակերպության մշտական կառույցն է, որին վերապահված է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը: Անվտանգության խորհուրդը միշտ ունի 15 երկիր ՝ հինգ մշտական անդամ և տասը ժամանակավոր: