«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ)
Մամուլ

Պատերազմում պարտվում կամ հաղթում է պետությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է.

««ՔՊ»-ական պատգամավորներից մեկը, որը գեներալի կոչում ունի, ի պատասխան կին-լրագրողի՝ կորցրած տարածքների մասին հարցին, ձեռքերը պարզել է նրա ուղղությամբ ու բացականչել. «Գնայիք, պահեիք, չտայիք այդ տարածքները»: Ինչ խոսք, իշխանությունը որդեգրել է պարտության համար արդարանալու բավականին օրիգինալ մեթոդներ: Բայց, մյուս կողմից, ընդունենք, որ այն քարոզչական թեզը, թե իբր ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է գնային ու պահեին իրենց հողը, բայց դա չարեցին, «ուտվում է» հասարակության մեծ մասի կողմից: Խնդիրն այն է, որ այդ մեծամասնության մեջ դեռեւս կա այն համոզմունքը, որ «խաղաղ պայմաններում» կարելի է ոչինչ չանել, բայց հենց որ պատերազմը սկսվում է, պետք է կամավորական ջոկատներ կազմել եւ գնալ կռվի, ու որքան բազմամարդ լինեն այդ ֆիդայական ջոկատներն, այնքան մեծ է հաղթելու հավանականությունը: 21-րդ դարում այդպիսի պատերազմ չի կարող լինել: Ի դեպ, հաջորդ պատերազմը կլինի ոչ միայն ԱԹՍ-ների, այլ, ենթադրում եմ, արհեստական բանականության լայն կիրառմամբ:

Ընդհանրապես, բոլոր ժամանակների համար կարելի է ասել, որ պատերազմը վարում են ոչ միայն բանակները (կանոնավոր եւ ցանկալի է՝ պրոֆեսիոնալ), այլեւ, նույնիսկ առաջին հերթին, պետությունները՝ իրենց տնտեսությամբ, արտաքին քաղաքականությամբ, գիտությամբ, կրթությամբ եւ մշակույթով: Հայրենասիրությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը պետք է դրսեւորվեն թե՛ ռազմի դաշտում, եւ թե՛ բոլոր նշված ոլորտներում: Իսկ ամենից առաջ իշխանությունը պետք է դրսեւորի կառավարման, հասարակությունը համախմբելու իր ունակությունը: Հետեւաբար, պատերազմի դրական կամ բացասական ելքի համար պատասխանատու է պետության առաջին դեմքը: Եթե ոչ միայն 680 հազար, այլ 3 միլիոն, կամ անգամ՝ 10 միլիոն հայ մտածի, որ նա այստեղ ոչ մի կապ չունի, ես, միեւնույն է, իմ կարծիքին կմնամ: Ֆիդայական պատմություններն, այո, ոգեւորիչ են, բայց որպես 21-րդ դարի պետության ու բանակի ռազմավարություն՝ անընդունելի:

Վերջերս վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաղթելու համար պարտադիր չի եւ գուցե պետք էլ չի հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել մահվանը։ Զուտ տեսականորեն դա որոշ դեպքերում կարող է եւ ճիշտ լինել: Բայց, եթե խոսքը անցած տարվա պատերազմի մասին է, ապա դժվար է համաձայնել, որ մենք պարտվել ենք հուսահատությանը կամ մահվանը: Մենք պարտվել ենք թուրք-ադրբեջանական բանակին՝ մեր պետությունը, մեր դիվանագիտությունը, մեր բանակն ավելի թույլ գտնվեց, քան այդ երկու պետություններինը՝ իրենց հնարավորություններով: Ավելի լավ է իրերն իրենց անունով կոչել, քան ընկնել հոգեբանական նրբությունների մեջ: Դրանք առանձնապես չեն սփոփում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։