Մեր գրասենյակում չենք պարտադրելու մեր աշխատակիցներին պատվաստվել կամ ամիսը 2 անգամ թեսթ հանձնել. պաշտպանե´ք ձեր աշխատակիցներին. փաստաբան
Փաստաբան, սնանկության գործերով կառավարիչ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք էլ` մեր գրասենյակում չենք պարտադրելու մեր աշխատակիցներին պատվաստվել և/կամ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեսթ հանձնել:
Մեր դիրքորշումը կհասցնենք դատարաններին:
Օրենքը պիտի ԿԱՐԳԱՎՈՐԻ հասարակական հարաբերությունները, ոչ թե աղավաղի դրանք:
Պաշտպանե´ք ձեր աշխատակիցներին, պայքարեք իրենց ազատ ընտրության, հոգեկան ու ֆիզիկական առողջության պահպանման համար»: