«Դորտմունդի Բորուսիան» ցանկանում է գնել Ֆեդերիկո Կիեզային
«Բորուսիա Դորտմունդը» մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» աստղ Ֆեդերիկո Կիեզային:
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Գերմանական թիմը 23-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Էրլինգ Հոլանդի հավանական փոխարինող, որը ենթադրաբար կհեռանա 2022 թվականի ամռանը:
Նշվում է, որ գերմանական ակումբի համար կլինի շատ բարդ, քանի որ իտալական ակումբը Կիեզայի տրանսֆերի դիմաց ցանկանում է 137 միլիոն եվրո գումար։