«Բարսելոնան» կարող է գնել Ալեքսանդր Լակազետտին
Կատալոնական «Բարսելոնան» կարող է գնել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետտին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը, ուստի անգլիական ակումբը կարող է արդեն իսկ ձմռանը վարձակալական հիմունքներով բաց թողնել ֆուտբոլիստին։ Կատալոնական ակումբը ֆրանսիացուն գնելու միակ թեկնածուն չէ։
Լակազետտի համար կպայքարեն նաև իտալական մի շարք գրանդ ակումբներ։