«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է գնել Ուսման Դեմբելեին
Ինչպես հաղորդում է «El Nacional»-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ուշադիր հետևել Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակին «Բարսելոնա»-ում: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագրային բանակցությունները սկսվել են, սակայն դեռևս հստակ տեղեկություններ չկան պայմանագրի երկարաձգման շուրջ։ Անգլիական ակումբը դեռ նախորդ ամռանն էր ցանկանում գնել Դեմբելեին, սակայն գործարքը չկայացավ։
Ընդգծենք, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք այլ գրանդ ակումբներ։