Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»
Հասարակություն

Հողատարծքներ, ավանդ, բնակարաններ մարզերում. Ի՞նչ սեփականություն ունեն բյուջեից բնակարանի վարձ վերցնող ՔՊ-ականները

Նախօրեին մամուլը գրեց, որ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային Ժողովը, այսինքն պետբյուջեն: Մասնավորապես, բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը: Գրում է yerevan.today-ը:

Կայքը ընդգծում է, որ այս ցանկից յուրաքանչյուր պատգամավոր որպես աշխատավարձ, պետությունից ստանում է 661 հազար 400 դրամ աշխատավարձ, որպես գործուղումների ծախս՝ 250 000 դրամ, անցած ամսվա համար պետությունը նաև պարգևավճար է փոխանցել՝ 381 420 դրամ, և պարզվում է, բնակվարձի համար էլ փոխհատուցում է վճարվում՝ 100 000-ական ՀՀ դրամ: Ստացվում է, որ ամսական այս պատգամավորները ստացան՝ մոտ 1 միլիոն 400 հազար դրամ։

Առաջարկում ենք ծանոթանալ իշխանական այս պատգամավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերին:

Այսպես, Վահե Ղալումյանը 2020 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ որպես սեփականություն ունի 4 հողամաս Տավուշի մարզում, երկու բեռնատար ավտոմեքենա, իսկ տարվա վերջում դրամական միջոցները կազմել են 326,036 ՀՀ դրամ:

ՔՊ մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2020 թվականի վերջում ունեցել է 2,031,618 ՀՀ դրամ:

Հովիկ Աղազարյանն ունի սեփական հողատարածք Արարատի մարզում, իսկ դրամական միջոցները կազմում են 4,000,000 ՀՀ դրամ:

Կնյազ Հասանովն ունի բնակարան Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքում, VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, իսկ դրամական միջոցները նշված չեն:

Մաթևոս Ասատրյանը ունի հինգ հողամաս, ավտոտնակ և նորակառույց տուն Արագածոտնի մարզում՝ Ապարան քաղաքում, բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց UAZ, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց TOYOTA մակնիշի, իսկ դրամական միջոցները տարվա ավարտին կազմել են 1,500,000 ՀՀ դրամ:

Արփի Դավոյանի դրամնական միջոցները կազմում են 2,832,817.00 ՀՀ դրամ:

Լիլիթ Ստեփանյանը հայտարարագրել է 500,000 ՀՀ դրամ:

Արեն Մկրտչյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MAZDA մակնիշի, 650,000 ՀՀ դրամ կանխիկ և 186,300 դրամ անկանխիկ միջոցներ: Արեն Մկրտչյանը նաև ավանդ ունի բանկում 2,000,000 դրամի չափով:

Սերգեյ Մովսիսյանն ունի երկու հողամաս Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ մակնիշի և 4,000,000 ՀՀ դրամ:

Նարեկ Ղահրամանյանն էլ ունի հողամաս Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում, մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց AUDI մակնիշի, 500,000 դրամ անկանխիկ և 3,000,000 կանխիկ դրամական միջոցներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ իմքայլականների վերջին որոշումով էլ պատգամավորին պատգամավորական ծախսերի համար հատկացվում է ամսական 250 հազար դրամ: Բացի այդ, ամեն ամիս տրամադրվում են բենզինի կտրոններ, ինչպես նաև պարգևավճարներ: Օրինակ օրեր առաջ Անկախության օրվա առթիվ տրամադրվել էր 381 420 դրամ պարգևավճար:

Ստացվում է, որ ժողովրդին ծառայելու համար իշխանության եկած պատգամավորներին, որոնցից շատերի դեպքում ԱԺ-ն առաջին աշխատատեղն էր, մոտավորապես 900 հազար դրամը ամսական չի բավարարում, նրանք դեռ ամսական 100 դրամ էլ վերցնում են բյուջեից բնակարանի վարձը վճարելու համար: Թե ինչքան է բարոյական՝ հետպատերազմական այս իրավիճակում, երբ հազարավոր ընտանիքներ անտուն են, կան բազմահազար վիրավորներ և սոցիալական խնդիրներ, վերցնել ամսական այդ գումարը, թողնենք ձեր դատողությանը: