Պեսկովը պատասխանել է թալիբներին Մոսկվա հրավիրելու մասին հարցին
Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով թալիբներին Մոսկվա հրավիրելու հնարավորության մասին, ասել է, որ Կրեմլը հետևում է, թե ինչ են նրանք անում, և ինչ վերջնական կառուցվածք կունենան Աֆղանստանի իշխանությունները: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Աշխարհի երկրների ճնշող մեծամասնության նման ևս, մենք այժմ նախընտրում ենք ուշադիր հետևել, թե ինչ են անում թալիբները Աֆղանստանում, ինչպիսի՞ն է լինելու այս երկրում իշխանության վերջնական կառուցվածքը, ինչպես են ապահովվելու նախկին խոստումները: Մենք հետևում ենք այս ամենին շատ մոտիկից», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան պլանավորում է Թալիբանի պատվիրակություն հրավիրել:
Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ Քաբուլի իշխանությունները ակնկալում են բարձր մակարդակի հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։