Պաոլո Դիբալան նոր պայմանագիր կկնքի «Յուվենտուս»-ի հետ
Իտալական «Յուվենտուս»-ի հարձակվող Պաոլո Դիբալան մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կքնելուն։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Թուրինյան թիմի փոխնախագահ Պավել Նեդվեդը նշել է, որ ակումբը մոտ է Դիբալայի հետ համաձայնությանը։
Ընդգծենք, որ Ռոնալդուի հեռանալուց հետո Դիբալան թուրինյան թիմում ստանում է ավելի շատ խաղաժամանակ և վայելում է գլխավոր մարզչի մեծ վստահությունը։