Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված են իտալական միանգամից 3 գրանդ ակումբներ
«Ռեալ»-ի հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուս»-ը, «Ինտեր»-ը և «Միլան»-ը: Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն:
Բոլոր երեք ակումբները կարող են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել հունվարին, իսկ «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին ամենաբարձր գին առաջարկող ակումբին:
Յովիչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր պայքարում է թիմի մեկնարկային կազմում հանդես գալու համար։ Այս մրցաշրջանում նա դեռ գոլի հեղինակ չի դարձել։