«Բարսելոնա»-ն կապ չի հաստատել Անդրեա Պիռլոի հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
Իտալացի սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն դեռևս ոչ մի զանգ չի կատարել Անդրեա Պիռլոյի գործակալներին՝ նոր գլխավոր մարզչի հարցով։
Արդեն երկու օր է, ինչ սպորտային մամուլը խոսում է Պիռլոյի՝ «Բարսելոնա»-ն գլխավորելու մասին։ Իտալացի սպորտային լրագրողը նշում է նաև, որ կատալոնական ակումբը կարող է հաջորդ մրցաշրջանից գլխավորել Անտոնիո Կոնտեն։