ՌԴ-ի հետ C-400»-ի գործարքն ավարտված է. Էրդողան
Թուրքիան չի կարող համաձայնվել ԱՄՆ-ի կողմից մշտական ճնշմանը ռուսական «С-400» հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ կապված։ Ռուսաստանի հետ գործարքն ավարտված է և չի վերանայվի։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: «Թող ԱՄՆ-ն առաջին հերթին ուղղի իր սխալը «S-400»-ի պատրվակով մեզ «F-35» չվաճառելը։ Այս հարցում մեզ վրա ճնշումներն անընդունելի են, և մենք չենք կարող դրա հետ համաձայն լինել: Ռուսաստանի Դաշնության հետ գործարքն ավարտված է: Հետադարձ չկա», - ասել է Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր են ստորագրել ռուսական «С-400» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար 2017 թվականին, դրանք ավարտվել են 2019 թվականի ամռանը և աշնանը: Գործարքը ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում։