ԱԺ-ում, առանց ընդդիմության, 59 կողմ ձայնով ընդունվեց համայնքների խոշորացմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը
Ազգային ժողովն արտահերթ նիստում 59 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի մեջ, որի արդյունքում Հայաստանում կունենանք 78 համայնք:
Նախագիծն ընդունվեց 59 կողմ ձայնով՝ առանց ընդդիմության:
Քվեարկությանը մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քանի որ քննարկումից առաջ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը։