Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտարաել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել 2020թ.-ի աշնանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Եվ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարում ունեցավ իրադարձություններում, նա փոխանցում էր իմ ուղերձները Փաշինյանին, և նրանից ուղերձները փոխանցում էր ինձ: Այդ համաձայնեցումը շարունակվում էր մինչև ուշ գիշեր և ձգվեց կեսգիշերից անց: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, ուստի մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր»,- ասել է Ալիևը և հայտարարել, որ ի վորջո հաջողվել է տեքստը համաձայնեցնել:
Ալիևի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն իրեն խնդրել է չպնդել, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրի այն իրենց ներկայությամբ:
«ՌԴ նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, շատ հարգալից է վերաբերվում բոլորին: Ես ասացի, որ չեմ պնդի: Ինձ պետք չեն Փաշինյանի նվաստացման հետ կապված ինչ-որ լրացուցիչ պահեր, քանի որ դա ոչ թե մարդու, այլ երկրի նվաստացում է, իսկ մենք չենք կարող դա մեզ թույլ տալ»,- ասել է Ալիևը: