Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում կտեղադրվի խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմի անմահ հերոսների հիշատակին
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի՛ ջավախքցիներ,
Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը,
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի, կտեղադրվի խաչքար՝ նվիրված մեր անմահ հերոսների հիշատակին:
Հոգեշնորհ Հայր Սուրբը՝ հոգևոր դասի մասնակցությամբ, կկատարի խաչքարի օրհնության կարգ, ապա հոգեհանգիստ՝ ի հիշատակ նահատակ հայորդիների:
Բոլոր այն գյուղերից, որտեղից կան անհմահ հերոսներ, կխնդրենք ներկայանալ հերոսների նկարներով:
Արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Արարողության ավարտին տեղի կունենա մատաղի հյուրասիրություն»: