ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը
Հասարակություն

Քթի ադենոիդ, նշիկաբորբ, թեք միջնապատ․ «Արամյանց» ԲԿ-ում կօգնեն Ձեր երեխային արագ և անվճար (լուսանկարներ)

«Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը առաջարկում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների քթի, կոկորդի, ականջի պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բարձրակարգ բուժում: Մանկական պետպատվերի շրջանակում բաժանմունքի ղեկավար Գայանե Ռոբերտի Արզումանյանի գլխավորությամբ իրականացվում են 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիաներ, ադենոտոմիաներ, քթի միջնապատի շտկում, խեցիների վիրահատություններ: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները և ե՞րբ դիմեն ԼՕՌ մասնագետի պարզաբանում է ԼՕՌ վիրաբույժ Գայանե Արզումանյանը։

-Տոնզիլիտը կամ նշաբորբը բավական տարածված խնդիր է նախադպրոցական տարիքում և հաճախ որպես բուժում առաջարկվում է նշիկների վիրահատական հեռացումը։ Որքանո՞վ է այդ մոտեցումը ճիշտ և արդիական։

-Մեր օրերում տոնզիլէկտոմիայի կամ քմային նշիկների հեռացման դիմում են ծայրահեղ դեպքերում, հիմնականում նախընտրում են կոնսերվատիվ բուժել։ Բայց եթե երեխան տարվա մեջ 4 –ից ավելի անգամ հիվանդանում է թարախային անգինայով, եթե լինում են հաճախակի հոդացավեր, սկսում են տուժել այլ օրգան-համակարգեր, ապա մենք առաջարկում ենք վիրահատություն։ Մեր կենտրոնում նույնպես այդ վիրահատությունը կատարվում է պետպատվերի շրջանակում անվճար։

-Իսկ որո՞նք են ադենոիդի ախտանշանները, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։

- Հիմնական ախտանշանը քթային դժվարացած շնչառությունն է, որը անհնար է չնկատել, հատկապես երեխայի քնած ժամանակ: Իսկ եթե շնչառությունը երկար ժամանակ է խանգարված մնում, օրգանիզմում արյունը բավարար չափով չի հագենում թթվածնով, ինչն էլ ազդում է գլխուղեղի և մյուս օրգանների աշխատանքի վրա, երեխան թույլ է լինում, գունատ, բերանը կիսաբաց, խոսքը՝ քթի մեջ, շուտ է հոգնում, վատ ախորժակ է ունենում, լսողության իջեցում է զարգանում:

Բացի այդ լինում են հաճախակի ռինիտներ, միջին ականջաբորբ, ատամնաշարի ու ծնոտի պաթոլոգիաներ։ Անտեսել այս ախտանշանը կամ ԼՕՌ բժշկի այցը հետաձգել չի կարելի։ Ֆիբրոսկոպով հետազոտելով երեխայի քթի խոռոչը՝ մենք պարզում ենք ադենոիդային վեգետացիայի (քթի միս) աստիճանը, որի հիման վրա էլ պլանավորում ենք բուժման հետագա ընթացքը՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: Եթե ադենոիդը 1-ին և 2-րդ աստիճանի է, բժիշկը նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ինչի արդյունքում ադենոիդը հետ է զարգանում:

Բայց պատահում է, որ փոքր չափսի ադենոիդը ազդում է երեխայի լսողության վրա, այդ դեպքում վիրաբույժը կարող է որոշել հեռացնել այն՝ լսողական խանգարումները կանխելու համար: 3-րդ աստիճանի ադեոնիդի դեպքում կատարվում է ադենոտոմիա՝ առանց հետվիրահատական բարդությունների: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Պացիենտը հիվադանոցում մնում է 1 օր:

-Ձեր բաժանմունքը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են երեխաների քթի միջնապատի ուղղում վաղ տարիքում․ ո՞ր տարիքում է թույլ տրվում դիմել այդ միջամտությունը կատարելու համար։

- Ժամանակակից միջազգային բժշկական ուղեցույցներով միջնապատի թեքությունը կարելի է շտկել 14 տարեկանից։ Մենք այդ միջամտությունն իրականացնելու բավական մեծ ու դրական փորձ ունենք։ Այնպես որ, այսօր երեխայի միջնապատի թեքությունը շտկելու համար այլևս պետք չէ սպասել 18 տարեկանը լրանալուն: Գիտենք, որ սպասելու ընթացքում երեխայի մոտ կարող են միջնապատի թեքությամբ առաջացող դժվարացած շնչառությամբ պայմանավորված տարբեր առողջական խնդիրներ ի հայտ գան: Կանխել դրանք պետք է հնարավորինս շուտ և մեր բաժանմունքը այդ հնարավորությունը տալիս է՝ ի դեպ կրկին օգտվելով պետպատվերի հնարավորությունից:

-Որո՞նք են «Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի առավելությունները։

-Բաժանմունքը վերազինված է նոր գործիքակազմով, կիրառվում են էնդոսկոպներ՝ առավել թիրախային, ճշգրիտ ու արդյունավետ վիրահատական միջամտություններ կատարելու համար: Բաժանմունքում պետպատվերի շրջանակում իրականացվում է 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիա, ադենոտոմիա, քթի միջնապատի թեքվածության շտկում 14 տարեկանից։ Իհարկե կատարվում է նաև մեծահասակների քիթ-կոկորդ-ականջ տարբեր պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում։

Հետվիրահատական բուժումը պացիենտները ստանում են անհատական հիվանդասենյակներում: Բաժանմունքն իր աշխատանքը կազմակերպում է այնպես, որ մեր պացիենտները կարողանան առանց հերթերի, ժամանակին ստանան իրենց անհրաժեշտ բժշկական աջակցությունը պրոֆեսիոնալ բարձր մակարդակում: Հետվիրահատական շրջանն էլ այստեղ անցկացնեն մաքսիմալ հարմարավետ պայմաններում և բաժանմունքից հեռանան հիրավի գոհ ու վստահ, որ ստացել են լավագույն բժշկական աջակցությունը: