«Արմեն Չարչյանի վիճակը շատ ծանր է». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Հայաստանում կալանքը դարձել է բացառապես քաղաքական գործիք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա օրինակ բերեց նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, ով այժմ կալանքի տակ է գտնվում: Ավելին՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծանր է, սակայն իշխանությունը նույնիսկ դա էլ հաշվի չի առնում:
«Արմեն Չարչյանի վիճակը շարունակում է մնալ նույնը: Նրա վիճակը շատ ծանր է: Հարցրեք ձեր ծանոթ բժիշկի, թե այդ դոզան որ նա ստանում է՝ ինչ ահավոր բարձր և անհանգստացնող չափ է, դուք կհասկանաք, թե ինչ է կատարվում ՀՀ-ում»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նա նաև չի բացառում, որ կրկնվում է գեներալ Մանվել Գրիգորյանի սցենարը, ով նույն հիվանդությամբ կալանավորվեց և ում առողջական ծանր վիճակը ևս հաշվի չառավ իշխանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում