Իշխանությունները համայնքների բաժանումը իրականացրել են ըստ իրենց թեկնածուների. անտեսված է համայնքի շահը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերի 24-ին բոյկոտել են ՀՀ ԱԺ արտահերթ նիստը։
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը արդեն միջանցքում, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ բոյկոտել են, քանի որ նիստն ապօրինի էր: Նրա խոսքով, ԱԺ քննարկումների օրակարգում ներառվել է հարց, որը չի համապատասխանում ոչ երկրի Սահմանադրությանը, ոչ Սահմանադրական դատարանի որոշումների պահանջներին։ Իշխան Սաղաթելյանի որակմամաբ, դա ակնհայտ հանցագործություն է, և դրա համար այս օրակարգի շրջանակում քննարկվող բոլոր հարցերն ըստ էության չեն կարող համարվել լեգիտիմ:
«Մենք խոշորացման ծրագրին դեմ չենք, բայց սա իշխանության քաղաքական շահն է, քանի որ համայքների կարծիքը չի լսվել, նրանց հետ չի համաձայեցվել: Համայքների շահը անտեսված է: Համայքների բաժանումը իրականացրել են ըստ իրենց թեկնածուների, որտեղ ունեն համապատասխան թեկնածու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ տարբեր համայքներ տարբեր սկզբունքներով են խոշորացնում:
Նա նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18:00-ին «Հայաստան» դաշինքը համախմբման ու ոգեկոչման երթ է իրականցնելու դեպի «Եռաբլուր» պանթեոն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի: